Պաշտոնական. «Չելսին» խոշոր տրանսֆեր իրականացրեց 🎥
«Չելսին» գնել է «Այաքսի» պաշտպան Յորել Հաթոյի տրանսֆերը, հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որն ուժի մեջ կլինի մինչև 2032 թ. հուլիսի 1-ը։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով` «ազնվականները» 19-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար Ամստերդամը ներկայացնող ակումբին վճարել են 43 միլիոն եվրո։
Հաթոն «Այաքսի» համակարգում էր 2018 թ. հուլիսից և ակումբի հիմնական թիմում 111 խաղում 4 գոլ է խփել, կատարել 9 ասիստ։ Նա նաև Նիդերլանդների ազգային հավաքականի անդամ է, որի կազմում 6 հանդիպման է մասնակցել, 1 արդյունավետ փոխանցում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Այաքս, Յորել Հաթո, Չելսի, տրանսֆերներ