Պաշտոնական. «Չելսիի» ևս մեկ ֆուտբոլիստ կխաղա «Բորուսիայում» 📸
«Չելսիի» պաշտպան Արոն Անսելմինոն 2025/26 մրցաշրջանում հանդես կգա Դորտմունդի «Բորուսիայում», հայտնում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։
Դորտմունդյան գրանդը մինչև 2026 թ. հուլիսի 1-ը վարձակալել է արգենտինացի ֆուտբոլիստին։
20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը «Չելսին» գնել է 2024 թ. օգոստոսին, սակայն մինչև այս տարվա հունվար վարձավճարով խաղացել է «Բոկա Խունիորսում»։ Անսելմինոն լոնդոնյան գրանդում միայն 1 հանդիպման է մասնակցել։
Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին «Բորուսիան» «Չելսիից» 20 միլիոն եվրոյով ձեռք էր բերել կիսապաշտպան Կարնի Չուկվուեմեկային։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արոն Անսելմինո, Բորուսիա-Դորտմունդ, Չելսի, տրանսֆերներ