Պաշտոնական. Ուկրաինայի հավաքականի պաշտպանը տեղափոխվեց Էվերտոն
Ինչպես տեղեկացնում է «Էվերտոնի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Դինամո Կիևի» և Ուկրաինայի հավաքականի պաշտպան Վիտալի Միկոլենկոյի տրանսֆերային իրավունքները։
Մերսիսայդյան ակումբը 22-ամյա ձախ պաշտպանի հետ պայմանագիրը կնքել է մինչև 2026 թ. հունիսի 30-ը` նրա տրանսֆերի դիմաց վճարելով 23.5 մլն եվրո։
Նշենք, որ Միկոլենկոն «Դինամո Կիևի» սան է, որի կազմում անցկացրել է 132 հանդիպում` դառնալով 7 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։
Երիտասարդ ֆուտբոլիստը նաև 21 հանդիպում է անցկացրել Ուկրաինայի հավաքականի կազմում` կատարելով 1 գոլային փոխանցում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դինամո Կիև, Էվերտոն, Ուկրաինայի հավաքական, Վիտալի Միկոլենկո, տրանսֆերներ