Պաշտոնական. ՈՒԵՖԱ-ն որակազրկեց Վինիսիուսին վիրավորած ֆուտբոլիստին
Պաշտոնական. ՈՒԵՖԱ-ն որակազրկեց Վինիսիուսին վիրավորած ֆուտբոլիստին
23/02/2026 - 19:00

ՈՒԵՖԱ-ն ժամանակավորապես որակազրկել է «Բենֆինայի» վինգեր Ջանլուկա Պրեստիանիին, հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը։

«Առաջնորդվելով ՈՒԵՖԱ-ի կարգապահական կանոնակարգի 14-րդ հոդվածով (Խմբ.` խտրական վարքագծի ակնհայտ խախտում)` Կարգապահական մարմինն այսօր որոշել է ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող ակումբային հաջորդ հանդիպման համար որակազրկել Ջանլուկա Պրեստիանիին»,- նշված է պաշտոնական հայտարարության մեջ։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տվյալներով` եթե արգենտիանցի ֆուտբոլիստի մեղադրանքը հաստատվի, նա կարող է որակազրկվել մինչև 10 հանդիպման։

Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում (0:1) Պրեստիանին ռաստիական վիրավորանք էր հասցրել մրցակցի խաղացող Վինիսիուսի հասցեին։

«Արքայական» ակումբի հարձակվող Կիլիան Մբապեն հաստատել էր, որ Պրեստիանին բրազիլացի ֆուտբոլիստին անվանել էր «կապիկ»։

Այսպիսով, 20-ամյա խաղացողը բաց կթողնի մադրիդյան գրանդի դեմ կայանալիք պատասխան հանդիպումը, որը կկայանա փետրվարի 25-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026