Պաշտոնական. Շվեդիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի
Ինչպես տեղեկացնում է Շվեդիայի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը, Յոն Դալ Թոմասոնը նշանակվել է երկրի գլխավոր մարզիչ։
Դանիացի մասնագետը դարձել է Շվեդիայի հավաքականի պատմության առաջին օտարերկրացի գլխավոր մարզիչը։
Ըստ Tranafermarkt կայքի` 47-ամյա մարզիչը պայմանագիրը կնքել է մինչև 2026 թ. մարտի 31-ը։
Թոմասոնի վերջին աշխատավայրը եղել է անգլիական Չեմպիոնշիփը ներկայացնող «Բլեքբեռնում», որը մարզել է 2022-2024 թթ.։ Ակումբից նա հեռացել է սույն թվականի փետրվարի 9-ին։
Ավելի վաղ նա մարզել է նաև շվեդական «Մալմյոն», հոլանդական «Ռոդան» ու «Էքսելսիորը»։
Բացի այդ, 2016-2020 թթ. Դանիայի հավաքականում ընդգրկված է եղել Ագե Հարայդեի մարզչական շտաբում։
Նշենք, որ Յոն Դալ Թոմասոնն առավել հայտնի է իր ֆուտբոլային կարիերայով։ Որպես ֆուտբոլիստ` նախկին կենտրոնական հարձակվողը հանդես է եկել այնպիսի ակումբներում, ինչպիսիք են «Նյուքասլը» (1997-98 թթ.), «Ֆեյենորդը» (1998-2002 և 2008-2011 թթ.), «Միլանը» (2002-05 թթ.) «Շտուտգարտը» (2005-07 թթ.) և «Վիլյառեալը» (2007-08 թթ.)։
Թոմասոնն ամենաարդյունավետը գործել է «Ֆեյենորդի» կազմում` 206 խաղում խփելով 92 գոլ։
Նախկին ֆուտբոլիստը խփած 52 գոլով նաև Դանիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է։ Նա այդ կոչումը կիսում է Պաուլ Նիլսենի հետ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դանիայի հավաքական, Միլան, Յոն Դալ Թոմասոն, Շվեդիայի ազգային հավաքական, տրանսֆերներ, Ֆեյենորդ