Պաշտոնական. Շկրտելը տեղափոխվեց Ստամբուլ
Պաշտպան Մարտին Շկրտելն իր կարիերան կշարունակի Թուրքիայում:
«Ստամբուլը» հայտարարել է, որ մեկ տարով պայմանագիր է ստորագրել 34-ամյա ֆուտբոլիստի հետ:
Նոր ակումբում սլովակ պաշտպանը հանդես կգա 37 համարի տակ:
Այսօր Շկրտելը առողջական խնդիրների պատճառով խզել է «Ատալանտայի» հետ պայմանագիրը: Իտալական ակումբի հետ նա պայմանագիր էր կնքել օգոստոսին: Վերջինս «Ատալանտայի» կազմում ոչ մի հանդիպում չի անցկացրել:
2016-19 թվականներին Շկրտելը հանդես էր գալիս «Ֆեներբախչեի» կազմում: