Պաշտոնական. «Նոան» ևս մեկ նորեկ ունի
Շվեյցարական «Սիոնի» պաշտպան Նաթանիել Սայինտինին տեղափոխվել է «Նոա», հաստատում է Transfermartk-ը։
Հայաստանի չեմպիոնը դեռ պաշտոնապես չի ներկայացրել գվադելուպցի ֆուտբոլիստին, սակայն նրան արդեն ընդգրկել է Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի հայտացուցակում։
25-ամյա ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել Ֆրանսիայի Լիգա 2-ը ներկայացնող «Մարդիկում», 29 խաղում 3 ասիստ է կատարել։
Սայինտինին «Սիոնում» էր 2019թ. հունվարից, 55 խաղում 1 ասիստ է գրանցել։ Նա խաղացել է նաև ուկրաինական «Կրիվբասում», լյուքսեմբուրգյան «Տետուս Պենտաժում», ֆրանսիական «Շոլեում» ու «Մոնպելյեում»։ Նրա տրանսֆերային արժեքը Transfermarkt-ը գնահատում է 500 հազար եվրո։
Պաշտպանը Գվադելուպայի ազգային հավաքականի անդամ է, մասնակցել է 22 հանդիպման։
Սայինտինին Fastex Պրեմիեր լիգայի պատմության մեջ միայն երկրորդ գվադելուպցի ֆուտբոլիստն է։ Այդ երկրից 2020թ. փետրվարից հուլիս «Արարատում» հանդես է եկել Թոմաս Ֆիբելը, մասնակցել 8 հանդիպման։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Transfermarkt, Գվադելուպայի հավաքական, Նաթանիել Սայինտինի, Նոա, տրանսֆերներ