Պաշտոնական. Նոան պայմանագիր է կնքել ԱՊԼ-ում, Լա լիգայում և Լիգա 1-ում հանդես եկած ֆուտբոլիստի հետ
Ինչպես տեղեկացնում է «Նոայի» մամուլի ծառայությունը, ակումբը պայմանագիր է կնքել սենեգալցի կիսապաշտպան Ալֆրեդ Ն’դիայեի հետ։
Կնքված պայմանագրի մանարասները չեն հաղորդվում։
Նշենք, որ 33-ամյա ֆուտբոլիստը կարիերայի ընթացքում հանդես է եկել բազմաթիվ անվանի ակումբներում, ինչպիսք են «Վիլյառեալը» (15 հանդիպում, 1 գոլ և 1 ասիստ), «Սանդերլենդը» (16 հանդիպում, 1 ասիստ), «Վուլվերհեմփթոնը» (37 հանդիպում, 3 գոլ և 2 ասիստ), «Մալագան» (58 հանդիպում, 6 գոլ), «Նանսին» (73 հանդիպում, 2 ասիստ) և «Բետիսը» (85 հանդիպում, 3 գոլ և 5 ասիստ)։
2016 թ. ամռանը «Վիլյառեալը» Նդիայեի տրանսֆերի դիմաց «Բետիսին» վճարել է 8 մլն եվրո։
Նշենք, որ սենեգալցի ֆուտբոլիստը ընդհանուր 151 հանդիպում է անցկացրել ֆրանսիական Լիգա 1-ում (61), իսպանական Լա լիգայում (59) և անգլիական Պրեմիեր լիգայում (31)։
Նիդայեն նաև 28 հանդիպում է անցկացրել Սենեգալի հավաքականի կազմում` կատարելով 1 գոլային փոխանցում։
Փորձառու ֆուտբոլիստը «առյուծների» կազմում 2018 թ. մասնակցել է Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնությանը` մասնակցելով 2 հանդիպման։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# IDBank Հայաստանի Պրեմիեր լիգա, Ալֆրեդ Նդիայե, ԱՊԼ, Բարձրագույն առաջնություն, Բարձրագույն-խումբ, Բետիս, Լա-լիգա, Լիգա-1, Հայաստանի-առաջնություն, ՀՊԼ, Մալագա, Նանսի, Նոա, Սենեգալի հավաքական, Վիլյառեալ, տրանսֆերներ