Պաշտոնական. Նյուքասլը նոր գլխավոր մարզիչ ունի

Պաշտոնական. Նյուքասլը նոր գլխավոր մարզիչ ունի

08/11/2021 - 20:24

Ինչպես տեղեկացնում է «Նյուքասլի» պաշտոնական կայքը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Էդի Հաուն։

«Կաչաղակները» 43-ամյա մասնագետի հետ պայմանագիրը կնքել են մինչև 2024 թ. հունիսի 30-ը։

Հավելենք, որ անգլիացի մասնագետն իր կարիերայի ընթացքում երկու անգամ մարզել է «Բորնմութը» (2008-2011 և 2012-2020 թթ.), մեկ անգամ էլ` «Բյորնլին» (2011-2012 թթ.)։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023