Պաշտոնական. Նյուքասլն իրականացրեց ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը
Ինչպես տեղեկացնում է «Նյուքասլի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Ռեալ Սոսիեդադի» հարձակվող Ալեքսանդր Իսակին։
«Կաչաղակները» գործարքի դիմաց բասկյան ակումբին վճարել են 70 մլն եվրո, որը ներառում է նաև տարբեր հավելավճարներ։
Կողմերը կնքել են 6 տարվա պայմանագիր` մինչև 2028 թ. հունիսի 30-ը։
Նշենք, որ այս գործարքը դարձել է «Նյուքասլի» պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը։
Մինչ այդ «կաչաղակների» ամենաթանկարժեք տրանսֆերը եղել է Ժոելինտոնի գործարքը, երբ 2019 թ. ամռանն ակումբը «Հոֆֆենհայմին» վճարեց 44 մլն եվրո։
հավելենք, որ Ալեքսանդր Իսակը «Ռեալ Սոսիեդադի» կազմում հանդես էր գալիս 2019 թ. հուլիսից` անցկացրած 132 խաղում դառնալով 44 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսանդր Իսակ, Նյուքասլ, Ռեալ-Սոսիեդադ, տրանսֆերներ