Պաշտոնական. «Նյուքասլը» 45 միլիոնով տրանսֆեր է իրականացրել
«Նյուքասլը» ձեռք է բերել «Ասթոն Վիլայի» վինգեր Ջեյքոբ Ռեմզիին, հաղորդում է «կաչաղակների» պաշտոնական կայքը։
Կողմերը երկարաժամկետ պայմանագիր են ստորագրել, որի մանրամասները չեն հաղորդովում։
Transfermarkt-ի տվյալներով` «Նյուքասլն» անգլացի ֆուտբոլիստի տեղափոխության համար Բիրմինգհեմը ներկայացնող ակումբին վճարել է 45,15 միլիոն եվրո։
24-ամյա վինգերը «Վիլայի» սան էր, որի համակարգում էր 2007 թվականից։ Նա ակումբի հիմնական թիմում 167 խաղում 17 գոլ է խփել, կատարել 19 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Transfermarkt, Աստոն Վիլլա, Նյուքասլ, Ջեյքոբ Ռեմզի, տրանսֆերներ