Պաշտոնական. «Նյուքասլը» խոշոր գումարով գնել է «Միլանի» պաշտպնի տրանսֆերը 📸
«Նյուքասլը» ձեռք է բերել «Միլանի» պաշտպան Մալիկ Թիաուին, հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։
Transfermarkt-ի տվյալներով` «կաչաղակները» գերմանացի ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել են 35 միլիոն եվրո։
24-ամյա պաշտպանը «Միլանում» հանդես էր գալիս 2022 թ. օգոստոսից, 85 խաղում 1 գոլ է խփել, կատարել 2 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Transfermarkt, Մալիկ Թիաու, Միլան, Նյուքասլ, տրանսֆերներ