Պաշտոնական. Նգոլո Կանտեն տեղափոխվեց Ալ Իթիհադ
Ինչպես տեղեկացնում է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Իթիհադի» մամուլի ծառայությունն, ակումբը պայմանագիր է կնքել «Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեի հետ։
Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2027 թ. հունիսի 30-ը։ Այդ ընթացքում ֆրանսիացի ֆուտբոլիստը վաստակելու է 100 մլն եվրո աշխատավարձ (տարեկան` 25 մլն)։
Ակնկալվում է, որ 32-ամյա ֆուտբոլիստը տարբեր եկամուտներ կունենա նաև կոմերցիոն գործարքներից ու իմիջային իրավունքների իրագործումից։
Կանտեն նոր ակումբի կազմում խաղալու է «7» համարի մարզաշապիկով։
Հավելենք, որ վերջինս «Չելսիի» կազմում հանդես էր գալիս 2016 թ. հուլիսից` անցկացրած 269 խաղում դառնալով 13 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ վերջերս «Ալ Իթիհադի» շարքերը համալրել է նաև «Ռեալ Մադրիդի» նախկին հարձակվող Կարիմ Բենզեման։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալ Իթիհադ, Կարիմ-Բենզեմա, Նգոլո Կանտե, Սաուդյան Արաբիա, Սաուդյան Արաբիայի առաջնություն, տրանսֆերներ