Պաշտոնական. Նարեկ Գրիգորյանը կարիերան կշարունակի լեհական ակումբի կազմում
Ինչպես տեղեկացնում է «Ուրարտուի» մամուլի ծառայությունը, ակումբի հարձակվող Նարեկ Գրիգորյանը վարձավճարով տեղափոխվել է լեհական Էկստրակլասան ներկայացնող «Յագելոնիա»։
Կողմերի միջև վարձալական պայմանագրում ներառվել է նաև գնման իրավունք։ Այդ տրանսֆերը հաստատել է նաև «Յագելոնիայի» պաշտոնական կայքը։
20-ամյա հարձակվողը նոր ակումբի կազմում հանդես կգա «18» համարի մարզաշապիկով։
Նշենք, որ Գրիգորյանը VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 21 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ։
Հավելենք, որ «Յագելոնիան» Էկստրակլասայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 23 խաղից հետո վաստակել է 29 միավոր և 18 թիմերի միջև պայքարում զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էկստրակլասա, Յագելոնիա, Նարեկ Գրիգորյան, Ուրարտու, տրանսֆերներ