Պաշտոնական. Նաչոն հեռացավ Ռեալից

Պաշտոնական. Նաչոն հեռացավ Ռեալից

25/06/2024 - 16:07

Մադրիդի «Ռեալի» ավագ, կենտրոնական պաշտպան Նաչոն հեռացավ ակումբից։

«Արքայական» ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ ֆուտբոլիստը որոշել է չերկարաձգել գործող պայմանագիրն ու կհեռանա ազատ գործակալի կարգավիճակում։

34-ամյա ֆուտբոլիստը մադրիդյան ակումբի սան է։ Նա «Ռեալի» համակարգում հանդես էր գալիս 2001 թվականից և ակումբի հիմնական թիմում 364 խաղում խփել է 16 գոլ, կատարել 10 արդյունավետ փոխանցում։

Նաչոն «Ռեալի» պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստն է։ Նա ակումբի հետ նվաճել է 26 տիտղոս, այդ թվում` 6 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան, 5 անգամ` Աշխարհի ակումբային առաջնությունը, 4 անգամ` Լա լիգան, 4 անգամ` ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը։

Հիշեցնենք` ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իսպանացի ֆուտբոլիստը կարիերան շարունակելու է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Քադիսիայի» կազմում, որի հետ կնքելու է երկու տարվա պայմանագիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023