Պաշտոնական. Յուվենտուսի երկու ֆուտբոլիստներ տեղափոխվեցին Տոտենհեմ

Պաշտոնական. Յուվենտուսի երկու ֆուտբոլիստներ տեղափոխվեցին Տոտենհեմ

01/02/2022 - 00:10

Ինչպես տեղեկացնում է «Տոտենհեմի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Յուվենտուսի» կիսապաշտպան Ռոդրիգո Բենտանկուրին։

Կողմերի միջև կնքվել է 4.5 տարվա պայմանագիր` մինչև 2026 թ. հունիսի 30-ը, իսկ լոնդոնյան ակումբը 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «բյանկոներիներին» վճարել է 19 մլն եվրո։

Ռոդրիգո Բենտանկուրը թուրինյան ակումբում հանդես էր գալիս 2017 թ. հուլիսից, որի կազմում անցկացրել է 181 հանդիպում` դառնալով 3 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։

Բացի դրանից, «Տոտենհեմը» հայտարարել է նաև «Յուվենտուսի» մեկ այլ ֆուտբոլիստի` Դեյան Կուլուսևսկիի տրանսֆերի մասին։

Լոնդոնյան ակումբը մինչև 2023 թ. հունիսի 30-ը վարձակալել է շվեդ ֆուտբոլիստին, որի դիմաց «ծեր սինյորան» կստանա 10 մլն եվրո։

Եթե «Տոտենհեմը» 2022/23 մրցաշրջանի ավարտին նվաճի Չեմպիոնների լիգայի ուղեգիր, ապա կունենա 35 մլն եվրոյի դիմաց 21-ամյա ֆուտբոլիստի պարտադիր գնման իրավունք։

Հիշեցնենք, որ Կուլուսևսկին «Յուվենտուսի» շարքերը համալրել էր 2020 թ. հունվարին, որի մարզաշապիկով անցկացրել է 74 հանդիպում` դառնալով 9 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023