Պաշտոնական. «Յուվենտուսը» հեռացրեց մոտային և նոր գլխավոր մարզիչ նշանակեց

Պաշտոնական. «Յուվենտուսը» հեռացրեց մոտային և նոր գլխավոր մարզիչ նշանակեց

23/03/2025 - 20:39

«Յուվենտուսը» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրել է Տիագո Մոտային և նշանակել Իգոր Տուդորին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով` կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2025 թ. հունիսի 30-ը` այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։

Հիշեցնենք, որ 42-ամյա Մոտան «Յուվենտուսը» գլխավորում էր 2024 թ. ամռանը։ Ակումբը նրա գլխավորությամբ 42 խաղում տարել է 18 հաղթանակ, գրանցել 16 ոչ-ոքի, կրել 8 պարտություն։ «Բիանոկներին» Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում 29 խաղում 52 միավոր է վաստակել և 5-րդ տեղում է։ Թուրինյան գրանդն արդեն դուրս է մնացել Իտալիայի գավաթի խաղարկությունից և Չեմպիոնների լիգայից։

46-ամյա Իգոր Տուդորը ֆոտբոլային կարիերայի ընթացքում 1998-2007 թթ. հանդես է եկել «Յուվենտուսում», 174 խաղում խփել 21 գոլ, կատարել 6 ասիստ։ Նա նախկիոնւմ մարզել է խորվաթական «Հայդուկը», հունական ՊԱՕկ-ը, թուրքական «Կարաբյուկսպորը», «Գալաթասարայը», իտալական «Ուդինեզեն», «Վերոնան», «Լացիոն» և ֆրանսիական «Մարսելը»։ Տուդորը «Յուվենտուսում» նույնպես աշխատել է և 2020/21 մրցաշրջանում եղել է գլխավոր մրցավար Անդրեա Պիռլոյի օգնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023