Պաշտոնական. Մորատան նոր ակումբ ունի 📸
«Կոմոն» տրանսֆերի պարտադիր գնման իրավունքով մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը վարձակալել է «Միլանի» հարձակվող Ալվարո Մորատային, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ «Կոմոն» իսպանացի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը ձեռք կբերի 10 միլիոն եվրոյով։
32-ամյա ֆուտբոլիստը 2025 թ. փետրվարից վճարով հանդես էր գալիս թուրքական «Գալաթասարայում», 16 խաղում խփել է 7 գոլ, կատարել 3 ասիստ։
Անվանի հարձակվողը «Միլան» էր տեղափոխվել 2024 թ. ամռանը, 25 խաղում գրանցել 6 գոլ ու 2 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալվարո Մորատա, Կոմո, Միլան, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո