Պաշտոնական. Մոնակոյի պաշտպանը տեղափոխվեց Միլան

Պաշտոնական. Մոնակոյի պաշտպանը տեղափոխվեց Միլան

18/07/2021 - 16:21

Ինչպես տեղեկացնում է «Միլանի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Մոնակոյի» պաշտպան Ֆոդե Բալո-Տուրեին։

«Ռոսոներիները» 23-ամյա ֆուտբոլիստի դիմաց մոնեգասկյան ակումբին վճարել են 4 մլն եվրո, իսկ սենեգալցի պաշտպանը «Միլանի» հետ պայմանագիրը կնքել է մինչև 2025 թ. հունիսի 30-ը։

Հավելենք, որ Ֆոդե Բալո-Տուրեն «Մոնակոյի» կազմում հանդես էր գալիս 2019 թ. հունվարից և մինչ այժմ ակումբի մարզաշապիկով անցկացրել է 74 հանդիպում` դառնալով 8 գոլի հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023