Պաշտոնական. Մոդրիչը` ֆուտբոլային ակումբի համասեփականատեր
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը դարձել է անգլիական Չեմպիոնշիփում հանդես եկող «Սուոնսիի» համասեփականատեր, գրում է ակումբի պաշտոնական կայքը։
«Սա հիանալի հնարավորություն է։ «Սուոնսին» ուժեղ ինքնություն, անհավանական երկրպագուներ և ամենաբարձր մակարդակով հանդես գալու ցանկություն ունի։
Հավատում եմ, որ իմ փորձով կարող եմ ակումբի հետ կիսվել ամենավարձր մակարդակում։ Իմ նպատակն է աջակցել ակումբի աճին և օգնել կառուցել պայծառ ապագա»,- նշել է խորվաթ ֆուտբոլիստը։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով` Մոդրիչի այս գործունեությունը չի խանգարելու նրա ֆուտբոլային կարիերային։ Նա դեռ մտադիր չէ խաղակոշիկները կախել մեխից ու ցանկանում է «Ռեալի» հետ երկարաձգել 2025 թ. հուլիսի 1-ին ավարտվող պայմանագրի ժամկետը։
Նշենք, որ «Սուոնսին» ներկայացնում է Ուելսը, սակայն հանդես է գալիս անգլիական մրցաշարերում։ Ակումբը Չեմպիոնշիփի ընթացիկ մրցաշրջանում 42 խաղում 54 միավոր է վաստակել և 12-րդ տեղում է։ «Կարապները» վերջին անգամ Պրեմիեր լիգայում հանդես են եկել 2017/18 մրցաշրջանում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Լուկա Մոդրիչ, Չեմպիոնշիփ, Ռեալ Մադրիդ, Սուոնսի