Պաշտոնական. Մոդրիչը կհեռանա «Ռեալից»
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան, թիմի ավագ Լուկա Մոդրիչը կհեռանա ակումբից, հայտնում է «լոս բլանկոսի» պաշտոնական կայքը։
Կողմերը որոշել են չերկարաձգել պայմանագիրը. 39-ամյա ֆուտբոլիստն աշխարհի ակումբային առաջնությունից հետո «արքայական» ակումբը կլքի ազատ գործակալի կարգավիճակում։
Լեգենդար ֆուտբոլիստը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում իր վերջին հանդիպումը կանցկացնի մայիսի 24-ին «Ռեալ Սոսիեդադի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 38-րդ տուրում։
Լուկա Մոդրիչը «Ռեալ» է տեղափոխվել 2012 թ. օգոստոսին, 590 խաղում խփել 43 գոլ, կատարել 95 ասիստ։ Նա մադրիդյան գրանդի հետ 28 տիտղոս է նվաճել, այդ թվում` 6 անգամ դառնալով Չեմպիոնների լիգայի հաղթող։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Լուկա Մոդրիչ, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ