Պաշտոնական. ՄՅՈՒ-ն հեռացրեց Ամորիմին ու գլխավոր մարզչի ժ/պ նշանակեց 📸
Պաշտոնական. ՄՅՈՒ-ն հեռացրեց Ամորիմին ու գլխավոր մարզչի ժ/պ նշանակեց 📸
05/01/2026 - 14:30

Ռուբեն Ամորիմը հեռացվել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Մանկունիական գրանդը պորտուգալացի մասնագետի գլխավորությամբ հանդես էր գալիս 2024թ. նոյեմբերից, 63 խաղում տարել է 25 հաղթանակ, գրանցել 15 ոչ-ոքի, կրել 23 պարտություն։

«Կարմիր սատանաների» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ակումբի նախկին ֆուտբոլիստ Դարեն Ֆլետչերը։

41-ամյա շոտլանդացի մասնագետը 2025թ. հուլիսից մարզում էր «Յունայթեդի» Մ18 թիմը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025