Պաշտոնական. Մյոնխենգլադբախի «Բորուսիան» հեռացրել է գլխավոր մարզչին

Պաշտոնական. Մյոնխենգլադբախի «Բորուսիան» հեռացրել է գլխավոր մարզչին

15/09/2025 - 23:07

Մյոնխենգլադբախի «Բորուսիան» գլխավոր մարզչի պաշտոնից ազատել է Խերարդո Սեոնանեին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Մյոնխենգլադբախյան ակումբը Բուդնեսլիգայի նոր մրցաշրջանի մեկնարկային երեք խաղերում միայն 1 միավոր է վաստակել, չի խփել ոչ մի գոլ ու 16-րդ տեղում է։

Նախորդ մրցաշրջանի վերջնամասի հանդիպումներն էլ ներառյալ «Բորուսիան» Բունդեսլիգայում չի հաղթում արդեն 10 անընդմեջ խաղում։

«Բորուսիայի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները կկատարի Օյգեն Պոլյանսկին։ Լեհ մասնագետը մարզում էր ակումբի Մ-23 տարեկանների թիմը։

Խերարդո Սեոնանեն գերմանական ակումբը մարզում էր 2023թ. հունիսից։ «Բորուսիան» նրա գլխավորությամբ 78 խաղում տարել է 25 հաղթանակ, գրանցել 20 ոչ-ոքի, կրել 33 ոչ-ոքի։

Հիշեցնենք, որ մյոնխենգլադբախյան ակումբում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025