Պաշտոնական. Միլանի ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել Վերոնայի հետ

Պաշտոնական. Միլանի ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել Վերոնայի հետ

15/01/2020 - 02:11

Ինչպես տեղեկացնում է իտալական «Վերոնայի» պաշտոնական կայքը, ակումբը կես տարվա պայմանագիր է կնքել «Միլանի» 28-ամյա եզրային հարձակվող Ֆաբիո Բորինիի հետ։

Ըստ transfermarkt-ի` խաղացողը «Վերոնային» բաժին է հասել անվճար։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի գործակալը աշխատում էր այն ուղղությամբ, որ խաղացողի պայմանագիրն ակումբի հետ խզվի, քանի որ Բորինին դժգոհ էր իր ներկա իրավիճակից։

28-ամյա խաղացողը Ա սերիայի ընթացիկ առաջնությունում դաշտ է դուրս եկել ընդամենը 2 անգամ` խոտածածկի վրա անցկացնելով ընդամենը 70 րոպե։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023