Պաշտոնական. Միլանը 29 մլն եվրոյի դիմաց գնեց Չելսիի պաշտպանի ամբողջական տրանսֆերը
Ինչպես տեղեկացնում է «Միլանի» պաշտոնական կայքը, ակումբը «Չելսիից» գնել է Ֆիկայո Թոմորիի տրանսֆերային ամբողջական իրավունքները։
Աղբյուրի փոխանցմամբ` կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2025 թ. հունիսի 30-ը, իսկ «ռոսոներիները» 23-ամյա պաշտպանի դիմաց լոնդոնյան ակումբին վճարել են 29 մլն եվրո։
Հիշեցնենք, որ անգլիացի ֆուտբոլիստը 2020/21 մրցաշրջանը վարձավճարով նույնպես անցկացրել է միլանյան ակումբի կազմում և մինչ այս պահը «ռոսոներիների» մարզաշապիկով դաշտ է դուրս եկել 22 խաղ` դառնալով 1 գոլի հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Միլան Շկրինյար, Չելսի, տրանսֆերներ, Ֆիկայո Թոմորի