Պաշտոնական. Միլանը նոր գլխավոր մարզիչ ունի

Պաշտոնական. Միլանը նոր գլխավոր մարզիչ ունի

13/06/2024 - 14:55

«Միլանի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Պաուլու Ֆոնսեկան, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

51-ամյա մասնագետը «ռոսոներիների» հետ պայմանագիրը կնքել է մինչև 2027 թ. հունիսի 30-ը։ Նա «Միլանում» փոխարինել է Ստեֆանո Պիոլիին։ Վերջինս ակումբը մարզում էր 2019 թ. հոկտեմբերից։

Ֆոնսեկան իտալական ֆուտբոլում աշխատելու փորձ արդեն ունի։ Պորտուգալացի մասնագետը 2016-19 թթ. մարզել է «Ռոման», որտեղ նրա գլխավորությամբ հանդես է եկել նաև Հենրիխ Մխիթարյանը։

Ֆոնսեկայի վերջին ակումբը ֆրանսիական «Լիլն» էր, որը մարզում էր 2022 թ. հուլիսից։ Ավելի վաղ նա աշխատել է նաև Դոնեցկի «Շախտյորում», «Բրագայում», «Պորտուում» և այլ ակումբներում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023