Պաշտոնական. «Միլանը» ձեռք բերեց Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստին 🎥
«Միլանը» «Ջենոայից» գնել է պաշտպան Կոնի Դե Վինտերի տրանսֆերը, հայտնում է «ռոսոներիի» պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիրը ստորագրել են մինչև 2030 թ. հուլիսի 1-ը։ 23-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբում հանդես կգա «5» համարի մարզաշապիկով։
Transfermarkt-ի տվյալներով` «Միլանը» բելգիացի պաշտպանի տեղափոխության համար վճարել է 20 միլիոն եվրո։
Դե Վինտերը «Ջենոայում» հանդես էր գալսի 2023 թ. օգոստոսից, 57 խաղում խփել է 3 գոլ, կատարել 1 ասիստ։
Երիտասարդ ֆուտբոլիստը 2024 թ. մարտից հրավիրվում է Բելգիայի ազգային հավաքական, որի կազմում 3 հանդիպման է մասնակցել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Transfermarkt, Կոնի Դե Վինտեր, Միլան, Ջենոա, տրանսֆերներ