Պաշտոնական. Մեքսիսկական ակումբը հեռացվեց Աշխարհի ակումբային առաջնությունից
Մեքսիկական «Լեոնը» զրկվել է Աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցելու իրավունքից, հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։
ՖԻՖԱ-ի Կարգապահական օրենսգրքի 56-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` նույն սեփականատիրոջը պատկանող երկու ակումբներ չեն կարող մասնակցել միևնույն մրցաշարին։
«Լեոնը» և մեքսիկական մեկ այլ ակումբ` «Պաչուկան», պատկանում են Grupo Pachuca-ին։
ՖԻՖԱ-ի Բողոքարկման կոմիտեն ուսումնասիրել է առկա բոլոր փաստաթղթերն ու որոշել մրցաշարից հեռացնել «Լեոնին»։
Մրցաշարում «Լեոնին» փոխարինող ակումբը կհայտնի կդառնա ավելի ուշ։
Նշենք, որ «Լեոնն» Աշխարհի ակումբային առաջնությունում ընդգրկված էր D խմբում և պետք է մրցեր «Չելսիի» (Անգլիա), «Ֆլամենգոյի» (Բրազիլիա) ու «Էսպերանսի» (Թունիս) դեմ։
«Լեոնի» կազմում է հանդես գալիս նաև կոլումբացի անվանի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը, որն ակումբ է տեղափոխվել հունվարին։
Հիշեցնենք, որ Աշխարհի ակումբային առաջնությունն առաջին անգամ անցկացվելու է 32 ակումբով։ Մրցաշարը կանցկացվի հունիսի 15-ից հուլիսի 13-ն ԱՄՆ-ում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# ԱԱԱ, Աշխարհի ակումբային առաջնություն, ԼեոՆ, ՖԻՖԱ