Պաշտոնական. Մեյսոն Մաունթը տեղափոխվեց Ման. Յունայթեդ

Պաշտոնական. Մեյսոն Մաունթը տեղափոխվեց Ման. Յունայթեդ

05/07/2023 - 17:27

Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքն, ակումբը գնել է «Չելսիի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Մեյսոն Մաունթին։

Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է 5 տարով, որն ուժի մեջ կլինի մինչև 2028 թ. հունիսի 30-ը։

Ըստ նախնական տեղեկությունների` «կարմիր սատանաները» գործարքի դիմաց «ազնվականներին» վճարել են 55+5 մլն ֆունտ։

Նշենք, որ անգլիացի կիսապաշտպանը «Չելսիի» սան է, որի կազմում անցկացրել է 195 հանդիպում` դառնալով 33 գոլի և 37 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023