Պաշտոնական. Մարսելո Բիելսան գլխավորեց Ուրուգվայի հավաքականը
Ինչպես տեղեկացնում է Ուրուգվայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Մարսելո Բիելսան:
Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2026 թ. հունիսի 30-ը:
Արգենտինացի մասնագետի վերջին աշխատավայրը եղել է «Լիդսը», որը մարզել է 2018-2022 թթ.:
67-ամյա մասնագետը ժամանակին մարզել է նաև «Լիլը» (2017թ. հուլիս-նուեմբեր), «Մարսելը» (2014-15 թթ.), «Ատլետիկ Բիլբաոն» (2011-13 թթ.), Չիլիի հավաքականը (2007-11 թթ.), Արգենտինայի հավաքականը (1998-04 թթ.), «Էսպանյոլը» (1998 թ. հուլիս-հոկտեմբեր), «Վելես Սարսֆլիդը» (1997-98 թթ.), «Ամերիկան» (1995-96 թթ.), «Ատլասը» (1993-95 թթ.), և «Նյուելս Օլդ Բոյսը» (1990-92 թթ.):
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Մարսելո Բիելսա, Ուրուգվայի հավաքական