Պաշտոնական. Մարոկկոյի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի 📸
Մոհամեդ Ուաբին նշանակվել է Մարոկկոյի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, հայտնում է Մարոկկոյի արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որի մանրամասները չեն հաղորդվում։
49-ամյա մասնագետը 2022թ. մարտից գլխավորում էր Մարոկկոյի Մ20 հավաքականը։ Նախկինում նա աշխատել էր միայն բելգիական «Անդերլեխտի» համակարգում` մարզելով Մ17, 21 ու երիտասարդական թիմերը։
Մարոկկոն Ուաբի գլխավորությամբ 2025թ. պատմության մեջ առաջին անգամ դարձել է աշխարհի մինչև 20 տարեկանների աշխարհի չեմպիոն։
Ուաբին պաշտոնում փոխարինել է Վալիդ Ռեգրագիին, որի գլխավորությամբ մարոկկացիները հանդես էին գալիս 2022թ. օգոստոսի 31-ից, 49 խաղում տարել են 36 հաղթանակ, գրանցել 8 ոչ-ոքի, կրել 5 պարտություն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Մարոկկոյի հավաքական, Մոհամեդ Ուաբի, Վալիդ Ռեգրագուի