Պաշտոնական. Մարկ Կուկուրելիան տեղափոխվեց Չելսի
Ինչպես տեղեկացնում է «Չելսիի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Բրայթոնի» ձախ պաշտպան Մարկ Կուկուրելիային։
Կողմերի միջև պայմանագիրը ստորագրվել է մինչև 2028 թ. հունիսի 30-ը, իսկ գործարքի դիմաց «ազնվականները» «ճայերին» վճարել են 65.3 մլն եվրո, որին հետագայում, հավելավճարների տեսքով, ավելանալու է ևս 8.3 մլն եվրո։
Նշենք, որ այս գործարքը դարձել է «Չելսիի» պատմության 5-րդ ամենաթանկարժեք տրանսֆերը։
Իսպանացի պատշտպանի տրանսֆերը զիջում է միայն Ռոմելու Լուկակուի (2021 թ., «Ինտեր» -> 113 մլն €), Կայ Հավերցի (2020 թ., «Բայեր» -> 80 մլն €), Կեպա Արիսաբալագայի (2019 թ., «Ատլետիկ Բիլբաո» -> 80 մլն €) և Ալվարո Մորատայի (2017 թ., «Ռեալ Մադրիդ» -> 66 մլն €) գործարքներին։
Հավելենք, որ Մարկ Կուկուրելիան «Բրայթոնի» կազմում հանդես էր գալիս 2021 թ. օգոստոսից` անցկացրած 38 խաղում դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բրայթոն, Մարկ Կուկուրելիա, Չելսի, տրանսֆերներ