Պաշտոնական. Մարիո Գյոտցեն վերադարձավ գերմանական ֆուտբոլ
Ինչպես տեղեկացնում է «Այնտրախտի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է ՊՍՎ-ի կիսապաշտպան Մարիո Գյոտցեին։
Կողմերի միջև կնքվել է 3 տարվա պայմանագիր` մինչև 2025 թ. հունիսի 30-ը, իսկ «արծիվները» 30-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց Էյնդհովենը ներկայացնող ակումբին վճարել է 4 մլն եվրո։
Գերմանացի ֆուտբոլիստը հոլանդական ակումբում հանդես էր գալիս 2020 թ. հոկտեմբերից, որի կազմում անցկացրել է 77 հանդիպում` դառնալով 18-ական գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ Գյոտցեն առավել հայտնի է «Բորուսիա Դորտմունդի» (2010-13 թթ., 2016-2020 թթ., 217 հանդիպում, 45 գոլ և 61 գոլային փոխանցում) և «Բավարիայի» (2013-16 թթ., 114 հանդիպում, 36 գոլ և 24 ասիստ) կազմում ունեցած մրցելույթներով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Այնտրախտ, Բավարիա, Բորուսիա-Դորտմունդ, Մարիո Գյոթցե, ՊՍՎ, տրանսֆերներ