Պաշտոնական. Մասիմիլիանո Ալեգրին պաշտոնանկ արվեց

Պաշտոնական. Մասիմիլիանո Ալեգրին պաշտոնանկ արվեց

17/05/2024 - 21:50

Մասիմիլիանո Ալեգրին հեռացվել է «Յուվենտուսի» գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է թուրինյան ակումբի պաշտոնական կայքը։

56-ամյա մասնագետը «բյանկոներիների» գլխավոր մարզիչը եղել է 2014-19 և 2021-2024 թթ.։ Ակումբը նրա գլխավորությամբ անցկացրել է 420 հանդիպում, տարել 271 հաղթանակ, գրանցել 75 ոչ-ոքի, կրել 74 պարտություն։ «Յուվենտուսը» Ալեգրիի օրոք 5-ական դարձել է Ա սերիայի չեմպիոն և Իտալիայի գավաթակիր, 2 անգամ էլ` Իտալիայի Սուպերգավաթակիր։ Թուրինցիները 2015 և 2017 թվականներին խաղացել են նաև Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։

Հիշեցնենք, որ «Յուվենտուսը», նախքան Ալեգրիի պաշտոնանկությունը, երկու օր առաջ էր դարձել Իտալիայի գավաթակիր` եզրափակիչում 1:0 հաշվով հաղթելով «Ատալանտային»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023