Պաշտոնական. Մասիմիլիանո Ալեգրին` «Միլանի» գլխավոր մարզիչ

Պաշտոնական. Մասիմիլիանո Ալեգրին` «Միլանի» գլխավոր մարզիչ

30/05/2025 - 13:57

Մասիմիլիանո Ալեգրին նշանակվել է «Միլանի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Կողմերը պայմանագիր են կնքել, որի մանրամասները չեն հաղորդվում։

Ավելի վաղ ինսայդեր Նիկոլո Սկիրան սոցցանցերում գրել էր, որ 57-ամյա մասնագետի համաձայնագիրը «ռոսոներիի» հետ կլինի 3 տարով և կստանա 5 միլիոն եվրո աշխատավարձ։

Հիշեցնենք, որ Ալեգրին «Միլանը» մարզել է նաև 2010-2014 թթ.։ Ակումբը նրա գլխավորությամբ 178 խաղում տարել է 91 հաղթանակ, գրանցել 49 ոչ-ոքի, կրել 38 պարտություն, մեկական անգամ դարձել Իտալիայի չեմպիոն և երկրի Սուպերգավաթակիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023