Պաշտոնական. «Ման. Սիթին» ձեռք բերեց «Վուլվերհեմփթոնի» պաշտանին

Պաշտոնական. «Ման. Սիթին» ձեռք բերեց «Վուլվերհեմփթոնի» պաշտանին

09/06/2025 - 21:24

«Մանչեսթեր Սիթին» ձեռք է բերել «Վուլվերհեմփթոնի» պաշտպան Ռայան Այթ-Նուրիին, հայտնում է «քաղաքաբնակների» պաշտոնական կայքը։

Ալժիրցի ֆուտբոլիստը մանկունիական գրանդի հետ 5 տարվա պայմանագիր է կնքել, որը կգործի մինչև 2030 թ. հուլիսի 1-ը։

Ինսայդեր Նիկոլո Սկիրայի տեղեկություններով` «Սիթին» 24-ամյա լատերալի տեղափոխության համար «գայլերին» վճարել է 40 միլիոն եվրո։

Այթ-Նուրին «Վուլվերհեմփթոնում» հանդես էր գալիս 2021 թ. հուլիսից, 157 խաղում խփել 12 գոլ, կատարել 19 ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023