Պաշտոնական. «Ման. Սիթին» հերթական խոշոր տրանսֆերն իրականացրեց

Պաշտոնական. «Ման. Սիթին» հերթական խոշոր տրանսֆերն իրականացրեց

11/06/2025 - 12:29

«Մանչեսթեր Սիթին» գնել է «Միլանի» կիսապաշտպան Տիջանի Ռեյնդերսի տրանսֆերը, հաղորդում է մանկունիական գրանդի պաշտոնական կայքը։

Կողմերը պայմանագիր են ստորագրել, որն ուժի մեջ կլինի 2030 թ. հունիսի 30-ը ներառյալ։

Transfermarkt-ի տվյալներով` «քաղաքաբնակները» գործարքի համար վճարել են 55 միլիոն եվրո։

Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների` «Սիթին» «Միլանին» ևս 15 միլիոն եվրո էլ պարգևավճար կտա` կախված նիդերլանդցի ֆուտբոլիստի մրցելույթներից։

Տիջանի Ռեյնդերսը «Միլանում» էր 2023 թ. հուլիսից և 104 խաղում 19 գոլ է խփել, կատարել 9 ասիստ։

Հիշեցնենք, որ «Սիթին», բացի Ռեյնդերսից, ձեռք է բերել նաև Ռայան Այթ-Նուրիին («Վուլվերհեմփթոնից»` 36,8 միլիոն եվրոյով), Ռայան Շերկիին («Լիոնից»` 36,5 միլիոնով) և Մարկուս Բետինելիին («Չելսիից»)։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023