Պաշտոնական. Ման. Սիթին խոշոր տրանսֆեր իրականացրեց 📸
Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքն, ակումբը գնել է «Ռենի» եզրային հարձակվող Ժերեմի Դոկուին։
Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2028 թ. հունիսի 30-ը, իսկ «քաղաքաբնակները» գործարքի դիմաց «Ռենին» վճարել են 60 մլն եվրո։
Նշենք, որ բելգիացի ֆուտբոլիստը նոր ակումբի կազմում հանդես է գալու «11» համարի մարզաշապիկով։
Հավելենք, որ Ժերեմի Դոկուն «Ռենի» կազմում հանդես էր գալիս 2020 թ. հոկտեմբերից` անցկացրած 92 խաղում դառնալով 12 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ժերեմի Դոկու, Մանչեսթեր-Սիթի, Ռեն, տրանսֆերներ