Պաշտոնական. «Ման. Յունայթեդը» 74 մլն եվրո արժողությամբ տրանսֆեր է իրականացրել

Պաշտոնական. «Ման. Յունայթեդը» 74 մլն եվրո արժողությամբ տրանսֆեր է իրականացրել

02/06/2025 - 11:34

«Մանչեսթեր Յունայթեդը» ձեռք է բերել «Վուլվերտեմփթոնի» հարձակվող Մատեուս Կունիային, գրում է «կարմիր սատանաների» պաշտոնական կայքը։

Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։

Transfermarkt-ի տեղեկություններով` մանկունիական գրանդը բրազիլացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար 74 միլիոն եվրո է վճարել։ Գործարքը դարձել է «Վուլվերհեմփթոնի» պատմության մեջ ամենաթանկ վաճառքը։

26-ամյա ֆուտբոլիստը «գայլերի» կազմում հանդես էր գալիս 2023 թ. հունվարից 92 խաղում խփել է 33 գոլ, կատարել 15 ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023