Պաշտոնական. Ման. Յունայթեդը 62 մլն եվրոյով ձեռք բերեց Ռեալի տրանսֆերային գլխավոր նպատակին
Ֆրանսիական «Լիլի» կենտրոնական պաշտպան Լենի Յորոն կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ «Կարմիր սատանաների» պաշտոնական կայքը հայտնում է, որ 18-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքել է մինչև 2029 թ. հունիսի 30-ը։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ մանկունյական ակումբը Յորոյի տեղափոխության համար վճարել է 62 մլն եվրո։
Ֆրանսիացի պաշտպանին երկար ժամանակ ցանկացել է ձեռք բերել Մադրիդի «Ռեալին», որը մտադիր էր նրա հետ պայմանագիր կնքել ազատ գործակալի կարգավիճակում։ Յորոյի ու «Լիլի» միջև գործող պայմանագիրն ավարտվում էր 2025 թ. հունիսի 30-ին։
Յորոն ֆրանսիական ֆուտբոլի ամենախոստումնալից ու ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկն է։ Նա «Լիլի» սան է, որի հիմնական թիմում 60 խաղում խփել է 3 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լենի Յորո, Մանչեսթեր Յունայթեդ, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո