Պաշտոնական. «Ման. Յունայթեդը» նոր «10» համար ունի

Պաշտոնական. «Ման. Յունայթեդը» նոր «10» համար ունի

09/07/2025 - 10:08

2025/26 մրցաշրջանից «Մանչեսթեր Յունայթեդում» «10» համարի մարզաշապիկով հանդես կգա թիմի նորեկ Մաթեուս Կունյան, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Մանկունիական գրանդում այդ խաղահամարով հանդես եկող Մարկուս Ռեշֆորդն, ամենայն հավանականությամբ, կհեռանա ակումբից։

Նախկինում «Յունայթեդում» «10» համարով հանդես են եկել նաև Զլատան Իբրահիմովիչը, Ուեյն Ռունին, Փոլ Սքոուլզը, Ռուդ վան Նիստելռոյը, Թեդի Շերինգհեմը, Դևիդ Բեքհեմը, Ռոյ Քինը և այլք։

Մաթեուս Կունյան վերջերս է 74 միլիոն եվրոյով «Վուլվերհեմփթոնից» տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023