Պաշտոնական. Ման. Յունայթեդը նոր դարպասապահ ունի
Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Քրիսթալ Փելասի» դարպասապահ Ջեք Բաթլենդին։
Կողմերի միջև վարձակալական պայմանագիրը կնքվել է մինչև 2023 թ. հունիսի 30-ը, որի ավարտին «կարմիր սատանաները» չեն ունենալու 29-ամյա դարպասապահին գնելու իրավունք։
Նշենք, որ Բաթլենդը մանկունյական ակումբում փոխարինել է վարձավճարով հանդես եկող Մարտին Դուբրավկային, ով ժամանակից շուտ վերադարձել է «Նյուքասլ», որին էլ պատկանում է սլովակ դարպասապահի տրանսֆերային իրավունքները։
Նշենք, որ Բաթլենդն առավել հայտնի է «Սթոք Սիթիի» կազմում ունեցած մրցելույթներով, որի կազմում հանդես է եկել 2013-2020 թթ.` անցկացրած 168 խաղում դարպասը 50 անգամ պահելով անառիկ։
Անգլիացի դարպասապասը «Քրիսթալ Փելասի» գույները պաշտպանում է 2020 թ. հոկտեմբերից, որի կազմում դաշտ է դուրս եկել միայն 17 անգամ` ացնացնելով 3 «չոր» հանդիպում։
Բաթլենդը նաև 9 հանդիպում է անցկացրել Անգլիայի հավաքականի կազմում` դարպասը 5 անգամ պահելով անառիկ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Մանչեսթեր-Յունայթեդ, Ջեք Բաթլենդ, տրանսֆերներ, Քրիսթալ Փելես