Պաշտոնական․ Մարիո Մանջուկիչը պայմանագիր կնքեց Միլանի հետ

Պաշտոնական․ Մարիո Մանջուկիչը պայմանագիր կնքեց Միլանի հետ

19/01/2021 - 15:19

Ինչպես տեղեկացնում է «Միլանի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել խորվաթ հարձակվող Մարիո Մանջուկիչի հետ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև պայմանագիրը նախատեսված է լինելու մինչև 2021 թվականի հունիսի 30-ը, այսինքն, մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

34-ամյա հարձակվողը նոր ակումբի կազմում հանդես է գալու «9» համարի մարզաշապիկով։

Calciomercato.com-ի տեղեկություններով, Մանջուկիչի պայմանագրում լինելու է կետ, ըստ որի, այն հնարավորություն է տալու ևս մեկ տարով երկարաձգել այն, եթե միլանյան ակումբը նվաճի Չեմպիոնների լիգայի ուղեգիր։ «Ռոսոներիների» կազմում Մանջուկիչն այս 6 ամսվա համար ստանալու է 1․8 մլն եվրո աշխատավարձ։

Մարիո Մանջուկիչն իր կարերայի ընթացքում հանդես է եկել այնպիսի ակումբների կազմում, ինչպիսիք են «Յուվենտուսը» (166 խաղ, 44 գոլ, 17 գոլային փոխանցում), «Դինամո Զագրեբը» (112 խաղ, 53 գոլ, 35 գոլային փոխանցում), «Բավարիան» (88 խաղ, 48 գոլ, 14 գոլային փոխանցում), «Վոլֆսբուրգը» (60 խաղ, 20 գոլ, 12 գոլային փոխանցում), «Ատլետիկո Մադրիդը» (43 խաղ, 20 գոլ, 5 գոլային փոխանցում)։ Խորվաթ ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է Քաթարը ներկայացնող «Ալ Դուհայիլը», որտեղից հեռացել է նախորդ տարվա հուլիսին և մինչ այժմ գտնվում էր ազատ գործակալի կարգավիճակում։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023