Պաշտոնական. «Մանչեսթեր Սիթին» նոր դարպասապահ ունի
«Չելսիի» դարպասապահ Մարկուս Բետինելին կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթիում», հայտնում է «քաղաքաբնակների» պաշտոնական կայքը։
Կողմերը մինչև 2026 թ. հունիսի 30-ը պայմանագիր են կնքել։ Գործարքի ֆինանսական մանրամասները չեն հաղորդվում։
Անգլիացին «Մանչեսթեր Սիթիում» կլինի երրորդ դարպասապահը։
33-ամյա Բետինելին «Չելսի» էր տեղափոխվել 2021 թ. հուլիսին ու ակումբում ընդամենը 1 պաշտոնական հանդիպման է մասնակցել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Մանչեսթեր-Սիթի, Մարկուս Բետինելի, Չելսի, տրանսֆերներ