Պաշտոնական. Մաթիյս դե Լիխտը տեղափոխվեց Ման. Յունայթեդ
«Մանչեսթեր Յունայթեդը» ձեռք է բերել Մյունխենի «Բավարիայի» կենտրոնական պաշտպան Մաթիյս դե Լիխտին։ «Կարմիր սատանաների» պաշտոնական կայքը հայտնում է, որ նիդերլանդնցի ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թ. հունիսի 30-ը։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ «կարմիր սատանաները» 25-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար մյունխենյան ակումբին վճարել են 45 մլն եվրո։ Գործարքում ներառված է նաև 5 մլն եվրո հավելավճարների կետ։
Մաթիյս դե Լիխտը «Բավարիայում» հանդես էր գալիս 2022 թ. հուլիսից, որի կազմում 73 խաղում խփել է 5 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։
Հիշեցնենք, որ պաշտպանն ու «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը միասին աշխատել են նաև Ամստերդամի «Այաքսում»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Մաթիաս դե Լիխտ, Մանչեսթեր Յունայթեդ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո