Պաշտոնական. Հրանտ-Լեոն Ռանոսը նոր ակումբ ունի 📸
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» տեղափոխվել է Բրաունշվայգի «Այնտրախտ», հայտնում է Երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող ակումբի մամուլի ծառայությունը։
«Այնտրախտը» մինչև 2026թ. հուլիսի 1-ը վարձակալել է 22-ամյա ֆուտբոլիստին։
Հայ հարձակվողը «առյուծների» կազմում կխաղա «25» համարի մարզաշապիկով։
Ռանոսը «Բորուսիայում» հանդես էր գալիս 2023թ. հուլիսից, 22 խաղում խփել 2 գոլ, կատարել 1 ասիստ։
Բրաունշվայգի «Այնտրախտը» Երկրորդ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում 20 խաղում 24 միավոր է վաստակել ու 12-րդ տեղում է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml