Պաշտոնական. Հաստատվել է Եվրո-2028-ի որակավորման փուլի ձևաչափը
Մայիսի 21-ին Բիլբաոյում կայացել է ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի նիստ, որի ընթացքում հաստատվել է Եվրո-2028-ի որակավորման փուլի ձևաչափը, հայտնում է կառույցի պաշտոնական կայքը։
Եվրոպայի 2028 թ. առաջնությունը կանցկացվի Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում, որին կմասնակցեն 24 հավաքականներ։
Որակավորման փուլում հավաքականները կբաժանվեն 12 խմբի ու յուրաքանչյուրում կլինի 4, կամ 5 թիմ։ Մրցաշարի տանտեր երկրները` Անգլիան, Շոտլանդիան, Ուելսը և Իռլանդիան նույնպես կմասնակցեն ընտրական մրցաշարին ու կընդգրկվեն տարբեր խմբերում։
Խմբերում առաջին տեղը գրաված հավաքականները և երկրորդ տեղը զբաղեցրած լավագույն 8 թիմերը կնվաճեն Եվրո-2028-ի ուղեգիր։
Երկու ուղեգիր կստանան որակավորման փուլի արդյունքում մրցաշարի տանտեր երկրներից լավագույն արդյունքը գրանցած հավաքականները։
Մյուս երկու ուղեգրերը կխաղարկվեն անցումային փլեյ-օֆֆ-ի միջոցով, որին կմասնակցեն ընտրական խմբերում երկրորդ տեղը գրաված մյուս հավաքականների ու Ազգերի լիգայի 2026/27 խաղարկության ենթախմբերի այն հաղթողների միջև, որոնք չեն Եվրոյի ուղեգիր նվաճի ընտրական մրցաշարի միջոցով։
Կախված, թե մրցաշարի տանտերերը Եվրո-2028-ի քանի ուղեգիր կնվաճեն, անցումային փլեյ-օֆֆ-ի միջոցով խաղարկվող ուղեգրերի քանակը կարող է տատանվել երկուսից չորսի ու կկիրառվի հետևյալ երեք սցենարներից մեկը.
• Սահմանված հնարավոր երկու ուղեգրերն էլ նվաճում են տանտերերը։ Տվյալ դեպքում 8 հավաքականներ կխաղարկեն երկու ուղեգիր։ Դիմակայությունները բաղկացած կլինեն մեկ խաղից` կիսաեզրափակիչից ու եզրափակիչից։ Փլեյ-օֆֆ-ը կունենա երկու ցանց։
• Սամհմանված երկու տեղից տանտերերը նվաճել են մեկ ուղեգիր։ Տվյալ դեպքում փլեյ-օֆֆ-ին կմասնակցի 12 հավաքական ու կխաղարկեն երեք ուղեգիր։ Դիմակայությունները կլինեն մեկ խաղից` կիսաեզրափակիչից և եզրափակիչից։ Փլեյ-օֆֆ-ը կունենա երեք ցանց։
• Սահմանված երկու տեղերից տանտերերը ոչ մի ուղեգիր չեն նտաճել։ Տվյալ դեպքում փլեյ-օֆֆ-ին կմասնակցի 8 հավաքական, որոնք կխաղարկեն չորս ուղեգիր։ Դիմակայությունները բաղկացած կլինեն երկու խաղից` տնային և արտագնա։
Եվրո-2028-ի որակավորման փուլի ժամանակացույցը կհաստատվի 2025 թ. աշնանը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Եվրո-2028, Եվրո-որակավորման-փուլ, Եվրոպայի առաջնություն, ՈւԵՖԱ