Պաշտոնական. Հասնի Ֆլիկը գլխավորեց Բարսելոնան

Պաշտոնական. Հասնի Ֆլիկը գլխավորեց Բարսելոնան

29/05/2024 - 15:53

Հանսի Ֆլիկը նշանակվել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2026 թ. հունիսի 30-ը։ 59-ամյա մարզիչը փոխարինել է Խավիին, որը վերջերս է պաշտոնանկ արվել։

Հանսի Ֆլիկը 2000-2005 թթ. մարզել է «Հոֆենհայմը», 2006-2014 թթ. Գերմանիայի հավաքականում եղել է Յոաքիմ Լյովի օգնականը, 2014-17 թթ. Գերմանիայի ֆուտբոլային միությունում զբաղեցրել է սպորտային տնօրենի պաշտոնը։

Մասնագետը 2019 թ. տեղափոխվել է «Բավարիա» և նշանակվել Նիկո Կովաչի օգնական, իսկ խորվաթ մասնագետի հեռացումից հետո նույն տարվա հոկտեմբերին դարձել է մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ։ «Ռեկորդ մայսթերը» Ֆլիկի գլխավորությամբ առաջին իսկ մրցաշրջանում դարձավ թրեբլի հեղինակ` հաղթելով Բունդեսլիգան, Գերմանիայի գավաթն ու Չեմպիոնների լիգան։ «Բավարիան» հետագայում նվաճեց նաև ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը, Գերմանիայի Սուպերգավաթն ու հաղթեց Աշխարհի ակումբային առաջնությունը` «Բարսելոնայից» հետո դառնալով միայն երկրորդ ակումբը, որն օրացույցային մեկ տարում հաղթել է հնարավոր բոլոր 6 տիտղոսները։

Ֆլիկը 2021-2023 թթ. մարզել է նաև Գերմանիայի հավաքականը։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023