Պաշտոնական. Հայաստան Մ-21 – Ուկրաինա Մ-21 հանդիպումը հետաձգվել է
Եվրոպայի 2023 թ. երիտասարդական առաջնության որակավորման փուլի H խմբի 7-րդ տուրի շրջանակում մարտի 24-ին պետք է կայանար Հայաստան Մ-21 – Ուկրաինա Մ-21 հանդիպումը։
Այդուհանդերձ, ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Ուկրաինայում տիրող իրավիճակից ելնելով՝ ՈՒԵՖԱ-ն որոշում է կայացրել հետաձգել հանդիպումն անորոշ ժամկետով։ Հանդիպման անցկացման նոր ամսաթվի վերաբերյալ կլինի հավելյալ տեղեկատվություն։
Նշենք, որ Հայաստանի երիտասարդական հավաքականն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի մարտի 29-ին և հյուրընկալվելիս կմրցի Սերբիայի ընտրանու դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Եվրո-2023, Եվրոպայի երիտասարդական առաջնություն, Եվրոպայի Մ-21 տարեկանների առաջնություն, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, Հայաստանի-երիտասարդական-հավաքական, Հայաստանի-Մ-21-հավաքական, ՀՖՖ, ՈւԵՖԱ, Ուկրաինայի Մ-21 հավաքական