Պաշտոնական. Հայաստանի հավաքականի զամբյուղն Ազգերի լիգայի վիճակահանությունում
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել են 2026/27 մրցաշրջանի վիճակահանության զամբյուղները։
Հայաստանի ազգային հավաքականը կմասնակցի մրցաշարի C դիվիզիոնին ու վիճակահանության ժամանակ կլինի երկրորդ զամբյուղում։
Ազգերի լիգա, C դիվիզիոնի վիճակահանության զամբյուղները
Առաջին զամբյուղ – Իսլանդիա, Ալբանիա, Չեռնոգորիա, Ղազախստան։
Երկրորդ զամբյուղ – Ֆինլանդիա, Սլովակիա, Բուլղարիա, Հայաստան։
Երրորդ զամբյուղ – Բելառուս, Ֆարերյան կղզիներ, Կիպրոս, Էստոնիա։
Չորրորդ զամբյուղ – Լատվիա/Ջիբրալթար, Լյուքսեմբուրգ/Մալթա, Մոլդովա, Սան Մարինո։
Վիճակահանությունը կկայանա փետրվարի 12-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում, մեկնարկը` ժամը 21:00-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ազգերի լիգա, Հայաստանի-հավաքական, ՈւԵՖԱ